ՄԱԿ-ի կառույցներից մեկը քննադատել է Եվրամիությանը
https://parstoday.ir/hy/news/world-i49927-ՄԱԿ_ի_կառույցներից_մեկը_քննադատել_է_Եվրամիությանը
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն անթույլատրելի է գնահատել Եվրամիության կողմից Հունաստանում ժամանակավորապես բնակվող ապաստան հայցողների բնակեցման ծրագրի իրականացման ցածր տեմպերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 06:17 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի կառույցներից մեկը քննադատել է Եվրամիությանը

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն անթույլատրելի է գնահատել Եվրամիության կողմից Հունաստանում ժամանակավորապես բնակվող ապաստան հայցողների բնակեցման ծրագրի իրականացման ցածր տեմպերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը ԵՄ անդամ պետություններին հիշեցնում է Հունաստանում տիրող իրավիճակը լուծելուն օգնելու անհապաղ անհրաժեշտության մասին՝ ապաստան հայցողներին այլ պետություններում տեղակայելու միջոցով»,- Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը:

Նրա խոսքով՝ հունական Սամոս, Խիոս եւ Լեսբոս կղզիներում ստեղծված իրավիճակն առանձնապես մտահոգիչ է՝ կապված ակնկալվող ցրտերի հետ: Սամոսում շուրջ 700 մարդ, այդ թվում՝ փոքրիկ երեխաներ, ապրում են չտաքացվող վրաններում:

News.am