Ֆրանսիայի ազգային ճակատը ԵՄ-ն լքելու ծրագիր է մշակում
Ֆրանսիայի ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդը ներկայացրեց այդ երկրի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ԵՄ-ն լքելու մասին հանրաքվե անցկացնելու իր ծրագիրը:
Համաձայն այս հաղորդման Մարի Լե Պենը սպառնացել է, որ եթե ԵՄ-ն չընդունի Փարիզի պայմանները, Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո այդ երկրին կառաջնորդի ԵՄ-ից դուրս:
Ֆրանսիայի ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդը հավելել է. «Եթե ԵՄ-ն հակառակի ազգային սահմանների, օրենսդրության և ֆինանսական քաղաքականությունների ուղղությամբ Ֆրանսիային առավել լիազորություններ փոխանցելուն, Փարիզը կլքի այդ միությունը»:
«Եթե ԵՄ-ն հրաժարվի այդ տարրական իրավունքները Ֆրանսիային վերադարձնելուց, ժողովրդին կոչ եմ անելու մասնակցել ԵՄ-ին Ֆրանսիայի անդամակցության ճակատագիրը որոշելու հանրաքվեին»,-հայտարարել է Մարի Լե Պենը: