Ֆրանսիայի ազգային ճակատը ԵՄ-ն լքելու ծրագիր է մշակում
https://parstoday.ir/hy/news/world-i49951-Ֆրանսիայի_ազգային_ճակատը_ԵՄ_ն_լքելու_ծրագիր_է_մշակում
Ֆրանսիայի ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդը ներկայացրեց այդ երկրի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ԵՄ-ն լքելու մասին հանրաքվե անցկացնելու իր ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 08:02 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ազգային ճակատը ԵՄ-ն լքելու ծրագիր է մշակում

Ֆրանսիայի ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդը ներկայացրեց այդ երկրի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ԵՄ-ն լքելու մասին հանրաքվե անցկացնելու իր ծրագիրը:

Համաձայն այս հաղորդման Մարի  Լե Պենը սպառնացել է, որ եթե ԵՄ-ն չընդունի Փարիզի պայմանները, Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո այդ երկրին կառաջնորդի ԵՄ-ից դուրս:

Ֆրանսիայի ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդը հավելել է. «Եթե ԵՄ-ն հակառակի ազգային սահմանների, օրենսդրության և ֆինանսական քաղաքականությունների ուղղությամբ Ֆրանսիային առավել լիազորություններ փոխանցելուն, Փարիզը կլքի այդ միությունը»:

«Եթե ԵՄ-ն հրաժարվի այդ տարրական իրավունքները Ֆրանսիային վերադարձնելուց, ժողովրդին կոչ եմ անելու մասնակցել ԵՄ-ին Ֆրանսիայի անդամակցության ճակատագիրը որոշելու հանրաքվեին»,-հայտարարել է Մարի Լե Պենը: