Հաստատվել է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչական հարձակում իրականացրած անձի ինքնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i50098-Հաստատվել_է_Ստամբուլի_գիշերային_ակումբում_ահաբեկչական_հարձակում_իրականացրած_անձի_ինքնությունը
Ստամբուլի ոստիկանությունը հաստատել է Ստամբուլի գիշերային ակումբում հունվարի 1-ի գիշերը հարձակում գործած մարդու ինքնությունը: Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 07:59 Asia/Tehran
  • Հաստատվել է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչական հարձակում իրականացրած անձի ինքնությունը

Ստամբուլի ոստիկանությունը հաստատել է Ստամբուլի գիշերային ակումբում հունվարի 1-ի գիշերը հարձակում գործած մարդու ինքնությունը: Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը:

Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչը եղել է ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպով անունով մեկը, որը նաև հայտնի է որպես «Աբու Մուհամմադ Հորասան»:

Ոստիկանությունը այժմ դեռ փնտրում է ահաբեկչության հեղինակին, ով կարողացել էր փախչել ակումբի վրա հարձակումից հետո:

Ըստ հետաքննության տվյալների` ահաբեկիչը արձակել է ավելի քան 180 կրակոց: Հարձակումից հետո, որը տևել է մոտ յոթ րոպե, նա գնացել է դեպի խոհանոց, որտեղ անցկացրել է գրեթե 13 րոպե, ապա փոխել հագուստն ու դուրս վազելով ակումբից` հեռացել տաքսիով:

operativ.am/