Լեհաստանում և Իտալիայում սառնամանիքները մարդկային կյանքեր են խլել
https://parstoday.ir/hy/news/world-i50119-Լեհաստանում_և_Իտալիայում_սառնամանիքները_մարդկային_կյանքեր_են_խլել
Լեհաստանում վերջին երկու օրում ուժգին սառնամանիքները դարձել են 10 մարդու մահվան պտճառ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 09:01 Asia/Tehran
  • Լեհաստանում և Իտալիայում սառնամանիքները մարդկային կյանքեր են խլել

Լեհաստանում վերջին երկու օրում ուժգին սառնամանիքները դարձել են 10 մարդու մահվան պտճառ։

Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին։

«7 մարդ մահացել է ուրբաթ, այդ օրը եղել է ձմռան սկզբից ամենամահաբերը։ Եվս 3 մարդ մահացել է երեկ»,-հայտարարել է Լեհաստանի անվտանգության պետական կենտրոնի ներկայացուցիչը։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ այսօր ջերմաստիճանը մի շարք շրջաններում կհասնի -14-ի։

Ոստիկանությունը կոչ է արել բնակչությանը օգնություն ցուցաբերել մարդկանց, ովքեր գտնվում են ցրտահարության ռիսկի տակ։ Խոսքը, մասնավորապես, անօթևանների մասին է։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ ցրտահարության զոհերի թիվը կարող է աճել։

Իտալիայում սառնամանիքների զոհն է դարձել 7 մարդ։ Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ Ալպերում ջերմաստիճանը նվազել է մինչև -27 աստիճան, իսկ հովիտներում ու կենտրոնում, օրինակ՝ Հռոմում, մինչև -5։

1in.am