Հարավային Կորեան հրաժարվել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ զորավարժություններից
https://parstoday.ir/hy/news/world-i50467-Հարավային_Կորեան_հրաժարվել_է_ԱՄՆ_ի_և_Ճապոնիայի_հետ_զորավարժություններից
Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի սուզանավերի դեմ համատեղ զորավարժությունների մասին ԱՄՆ-ի ու Ճապոնիայի առաջարկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 16:08 Asia/Tehran
  • Հարավային Կորեան հրաժարվել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ զորավարժություններից

Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի սուզանավերի դեմ համատեղ զորավարժությունների մասին ԱՄՆ-ի ու Ճապոնիայի առաջարկը։

Այս մասին հայտնում է ճապոնական «Ասահի» թերթը՝ հղում անելով իրազեկ ճապոնական և հարավկորեական աղբյուրներին։

Զորավարժությունները նախատեսվում էր անցկացնել անվտանգության և պաշտպաության ոլորտում գաղտնի տվյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր Սեուլի և Տոկիոյի միջև նոյեմբերին։ Սակայն, ինչպես նշում է թերթը, հարավկորեական կողմը դեմ է հանդես եկել՝ պատճառաբանելով, որ դեռևս նման զորավարժությունների ժամանակը չէ։

Թերթի աղբուրները ենթադրում են, որ Սեուլը հրաժարվել է զորավարժություններից՝ խուսափելու համար Չինաստանի հետ հարաբերությունների հետագա սրումից, որը մտահոգված է Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային նորագույն THAAD համակարգերի տեղակայման պլանների առնչությամբ։

1in.am