Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Սիրիայում հրադադարը հարգվելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i50509-Ռուսաստանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարներն_ընդգծել_են_Սիրիայում_հրադադարը_հարգվելու_անհրաժեշտությունը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Սիրիայում հրադադարը հարգելու և ահաբեկչական խմբերի դեմ պատերազմը շարունակելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 07:11 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Սիրիայում հրադադարը հարգվելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Սիրիայում հրադադարը հարգելու և ահաբեկչական խմբերի դեմ պատերազմը շարունակելու անհրաժեշտությունը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ զրուցել են Սիրիայի հարցով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարվելիք նիստի շուրջ:

Ի հետևումն Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ու զրույցի, կողմերը հանդես են եկել հաղորդագրությամբ, որի համաձայն Սիրիայի կառավարության և ընդդիմության նիստն ընթացիկ հունվար ամսին գումարվելու է Աստանայում:

Դեկտեմբերի 30-ից Սիրիայում համընդհանուր հրադադար է հայտարարվել:

Այս հրադադարը մինչ այսօր անգամներ ոտնահարվել է Սիրիայի ահաբեկչական խմբերի միջոցով: