Ֆրանսիան կարևորում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրան-Ռուսաստան համադրված քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i50824-Ֆրանսիան_կարևորում_է_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորմանն_ուղղված_Իրան_Ռուսաստան_համադրված_քայլերը
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի համադրված քայլերի անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 07:27 Asia/Tehran
  • Ֆրանսիան կարևորում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված  Իրան-Ռուսաստան համադրված քայլերը

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի համադրված քայլերի անհրաժեշտությունը:

Ֆրանսիական Le Figaro թերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ հունվարի 12-ին Փարիզում դիվանագիտական պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը նշել է.«Սիրիայի հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան տարածաշրջանի բոլոր երկրների ներկայությամբ և ՄԱԿ-ի վերահսկողությամբ»:

Օլանդի խոսքերով՝ Ֆրանսիան դեմ է Լիբիայի ու Սիրիայի նման երկրների մասնատմանը և չի ընդունում ներկա պայմանները:

Ցավ հայտնելով Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրի իրագործման ձգձգման կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահն ասել է.«Քանի դեռ ՌԴ կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները, հնարավոր չէ չեղարկել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները»: