Իտալիան համարվում է իրանական ապրանքների խոշորագույն ներկրող եվրոպական երկիրը
https://parstoday.ir/hy/news/world-i50989-Իտալիան_համարվում_է_իրանական_ապրանքների_խոշորագույն_ներկրող_եվրոպական_երկիրը
Իրանի մաքսային վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին իննը ամիսներին Իտալիան ներկրել է ավելի քան 678 տոննա ՝ 385 միլիոն դոլարի արժողությամբ իրանական ապրանք: Այդպիսով Իտալիան համարվում է իրանական ապրանքների խոշորագույն ներկրող եվրոպական երկիրը: Ներկրվող ապրանքների մեջ չեն ընդգրկվում նավթային ու ճամպրուկային առևտրային ապրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2017 13:33 Asia/Tehran
  • Իտալիան համարվում է իրանական ապրանքների խոշորագույն ներկրող եվրոպական երկիրը

Իրանի մաքսային վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին իննը ամիսներին Իտալիան ներկրել է ավելի քան 678 տոննա ՝ 385 միլիոն դոլարի արժողությամբ իրանական ապրանք: Այդպիսով Իտալիան համարվում է իրանական ապրանքների խոշորագույն ներկրող եվրոպական երկիրը: Ներկրվող ապրանքների մեջ չեն ընդգրկվում նավթային ու ճամպրուկային առևտրային ապրանքները:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ իրանական 1395 թվականի առաջին իննը ամսիների ընթացքում Ադրբեջանը, Գերմանիան, Իսպանիան և Հայաստանն Իրանից  ներկրելով համապատասխանաբար 302, 128, 355, 211, 65, 55, 197, 374, 672 տոննա և 160, 872, 792 դոլարի ապրանք, զբաղեցրել են երկրորդից հինգերորդ տեղերը:

Իսկ ՌԴ-ն Իրանից գնել է ավելի քան 129 միլիոն դոլարի ապրանք՝ հայտնվելով տվյալ աղյուսակի վեցերորդ հորիզոնականում: Այդ աղյուսակում Բրիտանիան զբաղեցնում  է 13-րդ, Ֆրանսիան 15-րդ, իսկ Շվեյցարիան 19-րդ տեղերը: Վերջին երեք երկրներն Իրանից ներկրել են համապատասխանաբար 30, 24 և 13 միլիոն դոլարի ապրանք: