Պաղեստինի նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ
Հունվար 14, 2017 18:05 Asia/Tehran
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 14-ին Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:
Հանդիպմանը կողմերը խոսել են Սուրբ Աթոռի և Պաղեստինի միջև հարաբերությունների մասին: Ֆրանցիսկոս պապն ու Աբբասն անդրադարձել են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացին` հույս հայտնելով, որ կողմերի միջև ուղղակի բանակցությունները կարող են նպաստել բռնության դադարեցմանը:
Armenpress.am
Պիտակ