Ֆրանսիան զգուշացրել է ԱՄՆ-ի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ
Ֆրանսիայի արտգործնախարարը սադրիչ է համարել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի առաջարկը՝ այդ երկրի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ:
«Լը Ֆիգարո» ֆրանսիական օրաթերթի փոխանցմամբ՝ Ժան Մարկ Էյրոն ասել է.«Միակողմանի դիրքորոշում որդեգրելու փոխարեն Դոնալդ Թրամփը պետք է խաղաղության հաստատման գործընթացին մասնակցելու մտադրություն ունենա»:
Ֆրանսիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Թրամփը չի կարող ԱՄՆ-ի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ փոխադրել, որովհետև այդ քայլը լուրջ հետևանքներ է ունենալու:
Էյրոն ասել է.«ԱՄՆ-ի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ փոխադրելու հարցն առաջին անգամ չէ, որ դրվում է ԱՄՆ-ի նախագահի օրակարգում, սակայն ԱՄՆ-ի նախագահներից և ոչ մեկին չի հաջողվել իրագործել այդ որոշումը»:
Ընտրապայքարի ժամանակ Թրամփը խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել բռնագրավված Երուսաղեմ: Նրա այդ հայտարարությանը հակադարձեցին պաղեստինցիներն ու միջազգային շրջանակները: