Ֆրանսիան զգուշացրել է ԱՄՆ-ի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i51166-Ֆրանսիան_զգուշացրել_է_ԱՄՆ_ի_դեսպանությունը_բռնագրավված_Երուսաղեմ_տեղափոխելու_կապակցությամբ
Ֆրանսիայի արտգործնախարարը սադրիչ է համարել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի առաջարկը՝ այդ երկրի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 15:25 Asia/Tehran
  • Ֆրանսիան զգուշացրել է ԱՄՆ-ի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ

Ֆրանսիայի արտգործնախարարը սադրիչ է համարել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի առաջարկը՝ այդ երկրի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ:

«Լը Ֆիգարո» ֆրանսիական օրաթերթի փոխանցմամբ՝ Ժան Մարկ Էյրոն ասել է.«Միակողմանի դիրքորոշում որդեգրելու փոխարեն Դոնալդ Թրամփը պետք է խաղաղության հաստատման գործընթացին մասնակցելու մտադրություն ունենա»:

Ֆրանսիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Թրամփը չի կարող ԱՄՆ-ի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ փոխադրել, որովհետև այդ քայլը լուրջ հետևանքներ է ունենալու:

Էյրոն ասել է.«ԱՄՆ-ի դեսպանությունը բռնագրավված Երուսաղեմ փոխադրելու հարցն առաջին անգամ չէ, որ դրվում է ԱՄՆ-ի նախագահի օրակարգում, սակայն ԱՄՆ-ի նախագահներից և ոչ մեկին չի հաջողվել իրագործել այդ որոշումը»:

Ընտրապայքարի ժամանակ Թրամփը խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել բռնագրավված Երուսաղեմ: Նրա այդ հայտարարությանը հակադարձեցին պաղեստինցիներն ու միջազգային շրջանակները: