Թրամփն աղքատների հանդեպ իրեն պահում է «հավաբնում գտնվող աղվեսի նման»
Հունվար 17, 2017 13:34 Asia/Tehran
Oxfam International ընկերության ղեկավար Ուինի Բյանիման Davos live-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ բնակչության սոցիալապես խոցելի խավի նկատմամբ իրեն պահում է «հավաբնում գտնվող աղվեսի նման»։
«Վտանգ եմ տեսնում, որ Թրամփն իրեն աղվեսի նման կպահի, որը հայտնվել է հավաբնում։ Նա ուսումնասիրել է սովորական մարդկանց խոցելի կետերը և գեղեցիկ խոստումներ է տվել նրանց նախընտական արշավի ժամանակ։ Իսկ իրականում իր շուրջ հավաքել է միլիարդատերերի թիմ։ Մենք բոլոր նախանշանները տեսնում ենք առ այն, որ նա սխալ ուղղությամբ է գնում»,-ասել է Բյանիման։
Oxfam International կազմակերպությունը մասնագիտացված է աղքատության և անհավասարության խնդիրների վերլուծության մեջ։
1in.am
Պիտակ