Եվրախորհրդարանը նոր նախագահ է ընտրել
https://parstoday.ir/hy/news/world-i51469-Եվրախորհրդարանը_նոր_նախագահ_է_ընտրել
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ կառույցի նախագահ է ընտրվել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, 63-ամյա իտալացի Անտոնիո Տայանին, հայտնում է Корреспондент-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 07:06 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը նոր նախագահ է ընտրել

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ կառույցի նախագահ է ընտրվել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, 63-ամյա իտալացի Անտոնիո Տայանին, հայտնում է Корреспондент-ը:

Տայանիի օգտին Եվրոպական խորհրդարանում քվեարկել է 351 պատգամավոր, իսկ նրա հիմնական մրցակից, եվրոպացի սոցիալիստների խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ջանի Պիտելայի օգտին քվեարկել է 282 պատգամավոր։ Ձեռնպահ է մնացել 80 պատգամավոր։

Եվրախորհրդարանի նախագահն ընտրվում է 2.5 տարի ժամկետով: Տայանին այս պաշտոնում կփոխարինի գերմանացի սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ Մարտին Շուլցին:

armedia.am/