Թուրքիայում առաջարկել են օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար
https://parstoday.ir/hy/news/world-i51583-Թուրքիայում_առաջարկել_են_օրինական_պատիժ_սահմանել_Հայոց_ցեղասպանությունը_ճանաչողների_համար
Թուրքական «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 14:16 Asia/Tehran
  • Թուրքիայում առաջարկել են օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար

Թուրքական «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İhlas» լրատվական գործակալությանը կազմակերպությունն արդեն սկսել է նմանատիպ նախագծի մշակումը, որը պետք է ներկայացվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահությանը:

Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն առաջարկել է Եվրոպայում ցեղասպանության ժխտումն արգելող օրենքների նմանությամբ ստեղծել այնպիսի օրենք, որով կարգելվի Թուրքիայում ցեղասպանության մասին խոսել:

«Որոշ խմբեր օգտագործում են այդ՝ «հայերը կամ հույները, քրդերը ցեղասպանության են ենթարկվել» արտահայտությունը՝ դրանով փորձելով ջլատել Թուրքիան, ջանալով ուժ և համախոհներ հավաքել: Օրեր առաջ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հայտարարեց թե ՝ «ես էլ ձեր սրից փրկվածներից եմ»: Դրանով մեր ազգը մեղադրվեց ոճրագործ, արյան ծարավ մարդասպան լինելու մեջ»,- նկատել է Գյուլբեյը:

Նա նշել է, որ ցեղասպանություն բառի համար մեջլիսի առաջիկա 3 նիստերին մասնակցության արգելքն արդեն իսկ նախադեպ է ստեղծում իր առաջարկած օրինագծի համար:

«ASİMDER»-ի նախագահը տեղեկացրել է, որ իրենք նաև թեմայի քննարկման նպատակով առաջիկայում հանդիպումներ կունենան Թուրքիայի առաջատար կուսակցությունների՝ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների ներկայացուցիչների հետ: 

armedia.am/