Բաքուն հակադարձել է ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը
Հունվար 19, 2017 12:38 Asia/Tehran
Ադրբեջանի հանրապետության խորհրդարանի փոխնախագահը քննադատել է Լեռնային Ղարադաղի հակամարտության վերաբերյալ ՌԴ արտգործնախարարի վերջին հայտարարությունը:
«Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի պառլամենտի փոխնախագահ Բահար Մորադովան ասել է.-«Մոսկվան կարող է նշանակալի դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»:
«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ երկիր, Ռուսաստանը կարող է միջազգային օրենքների համաձայն կարևոր դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում».-հավելել է Մորադովան:
Նշելի է, որ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր .-«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ»:
Պիտակ