Նյու Յորքում Թրամփի դեմ ցույց է կազմակերպվել
https://parstoday.ir/hy/news/world-i51763-Նյու_Յորքում_Թրամփի_դեմ_ցույց_է_կազմակերպվել
ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության սեմին, Նյու Յորքում հազարավոր հայտնի գործիչներ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների դեմ բողոքի հանրահավաք են կազմակերպել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2017 07:25 Asia/Tehran
  • Նյու Յորքում Թրամփի դեմ ցույց է կազմակերպվել

ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության սեմին, Նյու Յորքում հազարավոր հայտնի գործիչներ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների դեմ բողոքի հանրահավաք են կազմակերպել:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝  հունվարի 20-ին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, բողոքարարները հինգշաբթի երեկոյան հանրահավաք կազմակերպեցին «Կոլոմբոս»-ի հրապարակում և «Սենթրալ Փարք Վեսթ» պողոտայի երկայնքով, որտեղ  գտվում է Նյու Յորքի հայտնի զբոսայգին:

Բողոքարարները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էին «Պայքար Թրամփի դեմ՝ ամեն օր», «Արդարություն ու քաղաքացիական իրավունք բոլորի համար» և « Սերը հաղթելու է ատելությանը» կարգախոսները:

Նյույորքցի բողոքարարները նաև հայտարարել են, դա Թրամփի դեմ բողոքի հանրահավաքների մեկնարկն է համարվում:

Թրամփն այն պայմաններում է պատրաստվում իր ձեռքն առնել ԱՄՆ-ի իշխանության ղեկը, որ թե այդ երկրի սահմաններից ներս և թե արտասահմանում լուրջ մարտահրավերներ ու ճգնաժամեր է դիմագրավում: