Նյու Յորքում Թրամփի դեմ ցույց է կազմակերպվել
ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության սեմին, Նյու Յորքում հազարավոր հայտնի գործիչներ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների դեմ բողոքի հանրահավաք են կազմակերպել:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, բողոքարարները հինգշաբթի երեկոյան հանրահավաք կազմակերպեցին «Կոլոմբոս»-ի հրապարակում և «Սենթրալ Փարք Վեսթ» պողոտայի երկայնքով, որտեղ գտվում է Նյու Յորքի հայտնի զբոսայգին:
Բողոքարարները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էին «Պայքար Թրամփի դեմ՝ ամեն օր», «Արդարություն ու քաղաքացիական իրավունք բոլորի համար» և « Սերը հաղթելու է ատելությանը» կարգախոսները:
Նյույորքցի բողոքարարները նաև հայտարարել են, դա Թրամփի դեմ բողոքի հանրահավաքների մեկնարկն է համարվում:
Թրամփն այն պայմաններում է պատրաստվում իր ձեռքն առնել ԱՄՆ-ի իշխանության ղեկը, որ թե այդ երկրի սահմաններից ներս և թե արտասահմանում լուրջ մարտահրավերներ ու ճգնաժամեր է դիմագրավում: