Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունները վավերացվեցին
https://parstoday.ir/hy/news/world-i51901-Թուրքիայի_Սահմանադրության_փոփոխությունները_վավերացվեցին
Թուրքիայի խորհրդարանը շաբաթ օրը 339 կողմ ձայներով վավերացրեց այդ երկրի Սահմանադրության 18 կետերի փոփոխությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 08:45 Asia/Tehran
  • Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունները վավերացվեցին

Թուրքիայի խորհրդարանը շաբաթ օրը 339 կողմ ձայներով վավերացրեց այդ երկրի Սահմանադրության 18 կետերի փոփոխությունը:

Համաձայն «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման,  այս կապակցությամբ քվեարկության երկրորդ փուլը չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի Սահմանադրության գլխավոր փոփոխությունը վերաբերում է երկրի քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելուն ու նախագահի լիազորությունների ընդլայնմանը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ հիմա հերթը ժողովրդինն է, որ իր տված քվեներով որոշում կայացնի:

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների վավերացման համար պահանջվում է հանրաքվեի կողմ ձայների 51 տոկոսը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու  կառավարության ջանքերը քննադատությա են արժանացել ընդդիմության կողմից:

Խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական և Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունները հայտարարել են, որ այս փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր լիազորությունների ընդլայնմամբ խստացնելու է ընդդիմության նկատմամբ իր  քաղաքականությունը:

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների վավերացման դեպքում, Էրդողանը կարող է մինչև 2029 թվականն իշխանությունը պահել իր ձեռքում: