Մամուլի տեսություն 21-01-2017
https://parstoday.ir/hy/news/world-i51976-Մամուլի_տեսություն_21_01_2017
Աղոթող ձեռքեր , արցունքոտ աչքեր
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 15:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   21-01-2017

Աղոթող ձեռքեր , արցունքոտ աչքեր

Թեհրանի Պլասկոսյի շենքի վթարման դեպքը գտնվում է տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Դեպքին անդրադարձը տարբեր օրաթերթը վերնագրել էին տարբեր տողերով:

«Ալիք»

Համազգային սգո օր ՝ ի հիշատակ Թեհրանում աղետի զոհ դարձած հրշեջների

ԻՍՆԱ

Փլասկոյի 3-րդ օրը ՝ Իրանը սգում է իր հերոսների մահը

Նոր Պլասկոն կառուցվելու է երկու տարում:

Իրանի բանուկ պողոտան քար լռության մեջ է:

ԻՌՆԱ

Իրանի ներքին գործերի փոխնախարարն ասել է.-«Հրշեջներին փրկելն Իրանի ճգնաժամային կառավարման շտաբի գերակայությունն է: 20-ից 30 հոգի փլատակների տակ են»:

Շարղ

Փրկարարը մնացել է ավերակների տակ:

Ջամե ջամ

Ճշտվելու է ավերակների տակից դուրս բերված մարմինների ինքնությունը:

Աֆթաբ

Այս վիշտը և անվերջանալի լարվածությունը

Աբրար

Մեծ մարդիկ, որոնք վառվեցին հանուն ժողովրդի նկատմամբ մեծ սիրո:

Էթելաաթ

Ժողովուրդը սգում է ազգային հերոսների մահը

Իրան

Կրակի և հերոսության պայքարը

Ջավան

Պլասկոյի ցավը

 

 

«Իրան»

Թեհրանի Պլասկոյի շենքի վթարումը ՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

 

Թեհրանի պալսկոսյի առևտրական համալիրի փլուզման և մի քանի հրշեջների զոհվելու կապակցությամբ, Իրանի ժողովրդին և կառավարությանը ցավակցական ուղերձներ են հղել տարբեր երկրների պետայրեր ՝ այդ թվում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարը, ՀՀ, Թուրքիայի , Սիրիայի նախագահները, Թուրքիայի վարչապետը և ԱԳ նախարարը, Բելառուսի նախագահը, Պակիստանի վարչապետը, Սերբիայի նախագահը և մի քանի այլ պետայրեր:

Դեպքն ունեցել է նաև մեդիա արձագանք: ԱՄՆ-ի Washington post, Chicago Tribune  օրաթերթերը, Թուրքիայի Daily sabah-ը , մալայզիայի «Սթար» օրաթերթը անդրադարձել էին այդ դեպքին:

 

 

 

«Ռեսալաթ»

Թրամփի և CNN-ի առճակատումը

 

Վերջին օրերին լարվել են ԱՄՆ նախագահի և արևմտյան ԶԼՄ-ների միջև լարված հարաբերությունները: Թրամփը CNN-ի թղթակցին թույլ չտվեց խոսել: Նախագահական ընտրությունների սեմին Թրամփը ԶԼՄ-ների դեմ մեղադրանք էր ներկայացրել:

Իր հարցումներից հետո,  CNN-ը Թրամփին ճանաչել է ԱՄՆ-ի ամենավատ նախագահը: Այն էլ այնպիսի պայմաններում, երբ Թրամփը դեռ չի սկսել Սպիտակ տնում իր աշխատանքը: Հարցվողների միայն 40 տոկոսն է հավանում Դոնալդ Թրամփին: Հարցումներից հետո, ԱՄն նորընտիր նախագահը սկսեց վատ տրամադրվել այդ լրատվամիջոցի դեմ, սակայն թվում է , որ այդ հակադրումը ձևավորվել էր ավելի վաղ:

Թրամփի ժողովրդականության մակարդակը 44 միավորով զիջում է նույնիսկ Օբամայի ժողովրդականությանը: Մյուս կողմից Թրամփն ավելի սիրված է քան նախորդ երեք նախագահները:

 

 

armedia.am

«Կոշտ Brexit». ի՞նչ կստանա և ի՞նչ կկորցնի Բրիտանիան

 

Աննա Կարապետյան

 

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներկայացրեց այն ծրագիրը, որով պատրաստվում է առաջ մղել ԵՄ-ից Բրիտանիայի դուրսբերման գործընթացը: Շատերն այն որակեցին որպես «կոշտ Brexit»: Ընդհանուր առմամբ գործընթացը որոշակիություն ստացավ, որը հնարավորություն կտա թե´ ԵՄ-ին, թե´ Բրիտանիային և դրա մաս կազմող միավորներին կողմնորոշվել՝ իրենց հետագա քաղաքականությունը կառուցելիս:

Ստորև անդրադարձ կկատարենք Մեյի ծրագրի հիմնական դրույթներին և դրանց նշանակությանը կողմերից յուրաքանչյուրի համար, ինչը հնարավորություն կտա պատկերացնել կողմերի շահերն ու հետագա քայլերի մոտիվները:

Բրիտանիան դուրս կգա եվրոպական միասնական շուկայից և Մաքսային միությունից

Մեյը հայտարարեց, որ շարժվելու է «Գլոբալ Բրիտանիա» կառուցելու ճանապարհով, որն իր հայեցողությամբ կկառուցի իր արտաքին տնտեսական հարաբերություններն արտաքին գործընկերների հետ՝ չունենալով պարտավորություններ ԵՄ-ի առաջ:

Այդ կերպ Բրիտանիան, փաստացի կորցնում է մուտքը եվրոպական շուկա արտոնյալ պայմաններով, ինչը կարող է խնդիրներ ստեղծել ներդրողների համար: Միաժամանակ, սա կարող է ոչ միանշանակ ընդունվել նաև Բրիտանիայի մաս կազմող միավորների, այդ թվում՝ Շոտլանդիայի կողմից։

Բրյուսելն, իր հերթին, բնականաբար կտուժի Բրիտանիայի այս որոշումից, սակայն չի թողնի այս հարցում կիսատ լուծումներ՝ կանխելու համար հետագա նախադեպերը:

 

ԵՄ հետ պահպանել առանց մաքսատուրքերի առևտուրը

Բրիտանիան պատրաստվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կնքել տնտեսական հարաբերությունների կարգավորման շուրջ, որը հնարավորություն կտա պահպանել առանց մաքսատուրքերի առևտուրը: Եթե տնտեսապես սա կարող է ձեռնտու գործարք լինել կողմերի համար, ապա քաղաքական առումով Բրյուսելը դժվար թե համաձայնի դրան: ԵՄ անդամ երկրներից ոմանք արդեն իսկ հայտարարել են, որ Բրիտանիան, դուրս գալով ԵՄ-ից, պետք է «տուժի»՝ կանխելու համար դոմինոյի էֆեկտը: Հակառակ դեպքում, ԵՄ անդամ մյուս երկրների մոտ նույնպես կարող է ցանկություն առաջանալ դուրս գալ ԵՄ-ից, ազատվելով բոլոր պարտավորություններից, և շարունակել օգտնվել տնտեսական արտոնյալ պայմաններից:

Միացյալ թագավորության ամրապնդում

Տեսնելով, որ Brexit-ի որոշումը ոչ միանշանակ է ընկալվում Միացյալ թագավորության անդամների՝ մասնավորապես Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի կողմից, Մեյն այժմ շեշտադրում է Թագավորության ամրապնդման, նրանց շահերն ու առաջարկները հաշվի առնելու մտադրությունը:

Ե´վ Շոտլանդիան, և´ Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեի ժամանակ դեմ են արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Արդյունքների հրապարակումից հետո Շոտլանդիան կրկին բարձրացրել է անկախացման հանրաքվե անցկացնելու հարցը, նույնիսկ շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծը՝ երկրորդ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Շոտլանդիան նախընտրում է մնալ Բրիտանիայի կազմում և միաժամանակ պահպանել անդամակցությունը ԵՄ-ին, մինչ դեռ Մեյը դժվար թե համաձայնի դրան:

Մյուս կողմից, Հյուսիսային Իռլանդիայի համար կենսական և սկզբունքային նշանակություն ունեն ԵՄ անդամ հանդիսացող Իռլանդիայի Հանրապետության հետ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսության և շարժունակության ոլորտում արտոնյալ պայմանները: Եթե Brexit-ը սպառնա առկա իրավիճակին, իռլանդական կղզում հաստատված փխրուն կայունությունը կարող է ճաքեր տալ: Պատահական չէ, որ Մեյը հայտարարել է, որ ԵՄ հետ ապագա համաձայանգրում հատուկ դրույթ պետք է ներառվի, որը կապահովի Բրիտանիայի և Իռլանդիայի միջև հատուկ հարաբերությունների պահպանումը՝ հատկապես առևտրի և ազատ տեղաշարժի հարցերում:

 Հաշվի առնելով Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի ժամանակ ԵՄ դիրքորոշումը՝ կարելի է ենթադրել, որ Բրյուսելը կխուսափի այս հարցում Էդիմբուրգին ուղղակի աջակցելուց: Սակայն, չի բացառվում, որ Բրիտանիային «պատժելու» գործընթացում Շոտլանդիան ևս իր դերը խաղա:

 

Միգրացիոն հոսքերի սահմանափակում

Միգրացիոն խնդիրը ԵՄ կազմից դուրս գալու Բրիտանիայի հիմնական դրդապատճառներից մեկն էր: Brexit-ից հետո Լոնդոնը մտադիր է սահմանափակել ԵՄ-ից միգրացիոն հոսքերը դեպի Միացյալ Թագավարություն: Միաժամանակ, նախատեսվում է պահպանել Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների և ԵՄ-ում բնակվող Բրիտանիայի քաղաքացիների իրավունքները:

Սա թերևս այն հարցերից է, որոնցում Բրյուսելն էական լծակներ չունի Լոնդոնի վրա: Բնականաբար, երկու կողմերն էլ շահագրգռված են լինելու իրենց քաղաքացիների համար արտոնյալ պայմաններ ստեղծել, և այս հարցում ԵՄ-ն դժվար թե խնդիրներ ստեղծի Բրիտանիայի համար: Նույն կերպ Բրիտանիան մտադիր է պահպանել ԵՄ հետ համագործակցությունը նաև գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում: Կարևորվում է նաև անվտանգության, ահաբեկչության, միջագային հանացավորության դեմ պայքարում համագործակցությունը:

Այսպիսով, Բրիտանիան ընտրեց ԵՄ-ից խիստ ապահարզանի տարբերակը, որն իրեն հնարավորություն կտա ազատվել ԵՄ առաջ ունեցած պարտավորություններից: Մեյը հայտարարել է «Գլոբալ Բրիտանիա» կառուցելու մտադրության մասին՝ այդ թվում նախատեսելով սերտացնել տնտեսական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և հարկային հատուկ քաղաքականության միջոցով նոր ներդրումներ գրավել: Միաժամանակ, Լոնդոնն ամեն ինչ անելու է ԵՄ-ից հնարավորինս լայն արտոնյալ պայմաններ ստանալու համար՝ չստանձնելով լրացուցիչ պարտավորություններ: Սակայն, այլ հարց է, որ այս մոտեցումը փոխադարձ ձեռնտու չէ, և ԵՄ-ն շարժվելու է Բրիտանիային «պատժելու» ճանապարհով՝ կանխելու համար նախադեպի տարածումը:

Ուստի, ամենայն հավանականությամբ, Բրյուսելն ու Լոնդոնը կպայմանավորվեն հիմնական ոլորտներում համագործակցության շուրջ՝ նվազագույն անհարմարություն հասցնելով սեփական քաղաքացիներին և միաժամանակ պահպանելով բարիդրացիական հարաբերությունները:  Սակայն սպասել, որ Բրիտանիան դուրս կգա առանց կորուստների, չարժի: Դրա փոխարեն, Մեյը փորձելու է կորուստները կոմպենսացնել արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերը խորացնելու և ընդլայնելու ճանապարհով:

Ինչ վերաբերում է Շոտլանդիային և Հյուսիսային Իռլանդիային, ապա վերջիններս ձգտելու են ապահարզանի այս գործընթացում պաշտպանել սեփական շահերն ու արտոնյալ պայմաններ ստանալ: Շոտլանդիայի ղեկավարությունն արդեն իսկ դժգոհություն է հայտնել, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել այս գործընթացում, և այժմ Էդիմբուրգը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ընդունումից և հետագա գործընթացում Շոտլանդիայի ներգրավման աստիճանից է կախված լինելու անկախացման երկրորդ հանրաքվե անցկացնելու կամ չանցկացնելու հարցը: