Թրամփ.«Մենք պետք է ձերբազատվենք ԻԼԻՊ-ից»
https://parstoday.ir/hy/news/world-i52009-Թրամփ._Մենք_պետք_է_ձերբազատվենք_ԻԼԻՊ_ից
ԿՀՎ-ում իր առաջին ելույթի ժամանակ, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է այդ կառույցի և հետախուզական կազմակերպությանն իր ցուցաբերած աջակցության մեծացման մասին: «ԱՄՆ-ն իսլամական ծայրահեղական ահաբեկչության դեմ պայքարից բացի, այլ ելք չունի և պետք է ձերբազատվի ԻԼԻՊ-ից». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2017 07:08 Asia/Tehran
  • Թրամփ.«Մենք պետք է ձերբազատվենք ԻԼԻՊ-ից»

ԿՀՎ-ում իր առաջին ելույթի ժամանակ, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է այդ կառույցի և հետախուզական կազմակերպությանն իր ցուցաբերած աջակցության մեծացման մասին: «ԱՄՆ-ն իսլամական ծայրահեղական ահաբեկչության դեմ պայքարից բացի, այլ ելք չունի և պետք է ձերբազատվի ԻԼԻՊ-ից». ասել է նա:

Հղում անելով ամերիկյան «New York Times» օրաթերթին, «ԻՌՆԱ» գործակալությունը հաղորդել է.-«Հունվարի 21-ի երեկոյան, Թրամփը ելույթ է ունեցել Կենտրոնական հետախուզական վարչությունում»:

«Ոչ ոք իմ նման ուշադրություն չի դարձնում հետախուզական կազմակերպությանը և ԿՀՎ-ին: Իմ աջակցությունը ես շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև դուք կասեք. պրն. նախագահ, բավական է մեզ աջակցել». ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև նշել է .-«Մենք պետք է ձերբազատվենք ԻԼԻՊ-ից: Արդեն հասել է այս  երևույթից փրկվելու ժամանակը և դուք անելու եք դա»: