Դի Միստուրան ժամանել է Աստանա
Ղազախստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ ՝ Ստեֆան Դի Միստուրան մայրաքաղաք ժամանել է Աստանա` Սիրիայի խաղաղության բանակցություններին մասնակցելու նպատակով:
Հղում անելով «Sputnik News» գործակալության կայքէջը, «ԻՌՆԱ» գործակալությունը հաղորդել է , որ Դի Միստուրան Աստանա է մեկնել` հունվարի 23-ին և 24-ին կայանալիք սիրիական բանակցություններին մասնակցելու նպատակով:
Խորհրդակցությունները կայանալու են Իրան-Ռուսաստան-Թուրքիա համաձայնության շրջանակում և Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանակցություններին ներկա է լինելու նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Բանակցությունները կնպաստեն հրադադարի հաստատմանը և տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելուն: Մինչ օրս միջազգային ու տարածաշրջանային դերակատարների ու սիրիական ընդդիմադիրների ներկայացուցիչների մասնակցությամբ տարբեր մակարդակներում քաղաքական մի քանի բանակցություններ են կայացել ՝ Սիրիայի ավերիչ ճգնժամի համար քաղաքական լուծում գտնելու նպատակով, սակայն բոլորն էլ ձախողել են ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների խափանարարությունների պատճառով: