Ժան Մարկ Այրո .«Ֆրանսիան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ը»
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Այրոն ասել է.-«Միջուկային համաձայնությունը շատ կարևոր ձեռքբերում է և պետք է փորձել պահպանել այն, քանի որ այդ խնդրի շուրջ 5+1 խմբի անդամ բոլոր երկրները համաձայնության են հասել Իրանի հետ»:
«ԻՍՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ EURO-1 ռադիոին տված հարցազրույցում, Ժան Մարք Այրոն Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնության և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների վերաբերյալ ասել է.-«Պետք է փորձել պահպանել միջուկային համաձայնությունը: ֆրանսիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Չպետք է մոռանալ, որ միջուկային բանակցություններին մասնակցել էին Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը և եվրոպական այլ երկրներ»:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Սիրիայի հարցով Աստանայում կայանլիք նիստի մասին Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է.-«Ֆրանսիայի դիրքորոշումը համընկնում է ՄԱԿ-ի բանաձևերին, որոնց համաձայն, Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորել քաղաքական ճանապարհով»:
«Միջազգային հանրությունը պետք է հետևի Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցություններին».-հավելել է Այրոն: