Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն
https://parstoday.ir/hy/news/world-i52141-Վրաստանը_եւ_Ուկրաինան_տեղ_չունեն_ԵՄ_ում_եւ_ՆԱՏՕ_ում._Ֆիյոն
Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 11:55 Asia/Tehran
  • Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է «Լե Մոնդ» հրատարակությանը տված հարցազրրույցում:

«Պարզապես հարկավոր Է ընդունել, որ Վրաստանը եւ Ուկրաինան կոչված չեն անդամակցելու ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»,-ընդգծել Է նա:

Նա նաեւ «անպատասխանատու» Է համարել քաղաքական այն գործիչների հայտարարությունները, որոնք կոչ են անում՝ Կիեւին եւ Թբիլիսիին անդամակցություն տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքում եւ Եվրամիությունում:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am