Օբամայի վարչակազմն աշխատանքի վերջին ժամերին 221 մլն դոլար Է փոխանցել Պաղեստինին
https://parstoday.ir/hy/news/world-i52225-Օբամայի_վարչակազմն_աշխատանքի_վերջին_ժամերին_221_մլն_դոլար_Է_փոխանցել_Պաղեստինին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն աշխատանքի վերջին ժամերին 221 միլիոն դոլար Է փոխանցել Պաղեստինի Ինքնավարությանը, ինչի դեմ երկար ժամանակ հանդես Էին գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Հանրապետական կուսակցության անդամները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 07:20 Asia/Tehran
  • Օբամայի վարչակազմն աշխատանքի վերջին ժամերին 221 մլն դոլար Է փոխանցել Պաղեստինին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն աշխատանքի վերջին ժամերին 221 միլիոն դոլար Է փոխանցել Պաղեստինի Ինքնավարությանը, ինչի դեմ երկար ժամանակ հանդես Էին գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Հանրապետական կուսակցության անդամները:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ի երեկոյան այս մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը մոտ կանգնած աղբյուրներ:

Գործակալության տվյալներով՝ վարչակազմն իր մտադրության մասին Կոնգրեսին գրավոր պաշտոնապես ծանուցել Է հունվարի 20-ի առավոտյան՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց մի քանի ժամ առաջ: 

Նախկին նախագահական վարչակազմի այդ որոշումը կարող Է հարուցել Կոնգրեսի առանձին անդամների, ինչպես նաեւ իր իսկ Թրամփի եւ նրա շրջապատի բացասական արձագանքը, նշել Է գործակալությունը: Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել Է կարգավորել Իսրայելի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք, նրա կարծիքով՝ փչացրել Է Օբամայի վարչակազմը: 

ԱՄՆ-ի նոր նախագահն արդեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին հրավիրել Է փետրվարին այցելել Սպիտակ տուն, ինչպես նաեւ հավանություն Է տվել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխմանը Երուսաղեմ, թեեւ, ինչպես հունվարի 23-ին հավաստիացրել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, այդ որոշումը դեռ չի ընդունվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am