Թուրքիայում ձերբակալվել են երկու քուրդ պատգամավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i52365-Թուրքիայում_ձերբակալվել_են_երկու_քուրդ_պատգամավորներ
Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է այդ երկրի խորհրդարանի քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության ֆրակիցիայի երկու պատգամավորի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 11:43 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել են երկու քուրդ պատգամավորներ

Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է այդ երկրի խորհրդարանի քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության ֆրակիցիայի երկու պատգամավորի:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կառավարության հրամանով Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներ Աիշա Աքար Բաշարանին և Փարվին Բոլդանին: Նրանք մեղադրվում են PKK կուսակցությանն աջակցելու մեջ: 

Բավարար ապացույցներ չունենալու պատճառով, քիչ անց  պատգամավորներն ազատ են արձակվել: 

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը ձերբակալել էր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարներ Սալահեդդին Դեմիրթաշին և Ֆիգեն Յոքսաքդաղին: Վերջիններս դեռ պահվում են կալանքի տակ: