Բողոքի ակցիա Դակոտա նահանգում` նավթամուղի կառուցման դեմ
ԱՄՆ-ի քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Դակոտա նահանգում նավթամուղի կառուցման աշխատանքների վերսկսման դեմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով այդ աղմկահարույց նավթամուղի կառուցման աշխատանքները վերսկսվել են:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սիեթլ քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել այդ նախագծի իրականացման դեմ: Քաղաքի կարմրամորթ բնակիչները դեմ են Դակոտա նահանգում նավթամուղ կառուցելու նախագծին: Այս նախագիծը ապականում է Հյուսիսային Դակոտա նահանգի ջրի ռեսուրսները:
Նախածի համաձայն, նավթի խողովակաշարը անցնելու է Հյուսիսային և Հարավային Դակոտա նահանգներից և հասնելու է Իլինոյս նահանգի նավահանգիստը:
Keystone XL նախագծով էլ Կանադայի նավթը կտեղափոխվի ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգ:
2015 թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման մի հրամանագրով առկախել էր Keystone XL նախագիծը: