Բողոքի ակցիա Դակոտա նահանգում` նավթամուղի կառուցման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i52367-Բողոքի_ակցիա_Դակոտա_նահանգում_նավթամուղի_կառուցման_դեմ
ԱՄՆ-ի քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Դակոտա նահանգում նավթամուղի կառուցման աշխատանքների վերսկսման դեմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով այդ աղմկահարույց նավթամուղի կառուցման աշխատանքները վերսկսվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 11:45 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա Դակոտա նահանգում` նավթամուղի կառուցման դեմ

ԱՄՆ-ի քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Դակոտա նահանգում նավթամուղի կառուցման աշխատանքների վերսկսման դեմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով այդ աղմկահարույց նավթամուղի կառուցման աշխատանքները վերսկսվել են:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սիեթլ քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել այդ նախագծի իրականացման դեմ: Քաղաքի կարմրամորթ բնակիչները դեմ են Դակոտա նահանգում նավթամուղ կառուցելու նախագծին: Այս նախագիծը ապականում է Հյուսիսային Դակոտա նահանգի ջրի ռեսուրսները: 

Նախածի համաձայն, նավթի խողովակաշարը անցնելու է Հյուսիսային և Հարավային Դակոտա նահանգներից և հասնելու է Իլինոյս նահանգի նավահանգիստը: 

Keystone XL նախագծով էլ Կանադայի նավթը կտեղափոխվի ԱՄՆ-ի Նեբրասկա  նահանգ: 

2015 թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման մի հրամանագրով առկախել էր Keystone XL նախագիծը: