Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i52405-Թուրքիայում_Գերմանիայի_դեսպանության_գործերի_հավատարմատարը_կանչվել_է_ԱԳՆ
Պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային, քանի որ այդ երկրի արդարադատության նախարարը ամանորյա ընդունելությանը ելույթ ունենալու նպատակով հրավիրել է թուրք լրագրող Ջան Դյունդարին, ում նկատմամբ Թուրքիայում կալանավորման որոշում է կայացված, հաղորդում է է գերմանական Deutsche Welle -ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 15:27 Asia/Tehran
  • Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային, քանի որ այդ երկրի արդարադատության նախարարը ամանորյա ընդունելությանը ելույթ ունենալու նպատակով հրավիրել է թուրք լրագրող Ջան Դյունդարին, ում նկատմամբ Թուրքիայում կալանավորման որոշում է կայացված, հաղորդում է է գերմանական Deutsche Welle -ն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը հայտնելու նպատակով կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարին: Նրան ԱԳՆ-ում հայտնել են, որ թուրքական կողմը տարօրինակ է համարում նման հրավերը` առավել ևս հաշվի առնելով, որ Ջան Դյունդարին Թուրքիայում ցանկանում են ձերբակալել:

Ի դեպ, Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը, ով ևս արարողության հրավիրյալների շարքում է, հրաժարվել է դրան մասնակցելուց:

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասը հունվարի 25-ին կայանալիք ընդունելությանը թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողին հրավիրելով նպատակ է ունեցել ցույց տալ, թե որքան է կարևորում Թուրքիայում ժողովրդավարության և մամուլի ազատության հարցը:

1in.am