Քնեսետից վտարվել են երկու արաբ պատգամավորներ
Հունվար 26, 2017 12:14 Asia/Tehran
Պաղեստինի Օմ Ալ-Հեյրան գյուղում տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու պահանջ ներկայացնելու պատճառով, Սիոնիստական ռեժիմի Քնեսետից վտարվել են երկու արաբ պատգամավորներ:
Իրանի ռադիո-հեռուստատեության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Իսրայելի Քնեսետը չորեքշաբթի օրը մերժել է Նաղաբի Օմ Ալ-Հեյրան գյուղում հետաքննության անցկացնելու արաբ պատգամավորների պահանջը:
Սիոնիստական ռեժիմի զորայինները 2017 թ.-ի հունվարի 18-ին հարձակվելով Նաղաբ անապատում գտնվող Օմ-Ալ-Հեյրան պաղեստինյան գյուղի վրա, ավերել էին տեղացիների բնակարանները և սպանել մեկ երիտասարդ պաղեստինցու:
Պիտակ