Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է «բրէքսիթի» օրինագիծը
Հունվար 26, 2017 14:43 Asia/Tehran
Բրիտանիայի կառավարությունը օրինագիծ է հրապարակել, որը մեկնարկում է Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը, հայտնում է BBC-ն: Օրինագծով վարչապետ Թերեզա Մեյին իրավասություններ են տրվում գործարկելու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կարգավորվում է ԵՄ-ից երկրների դուրս գալու գործընթացը:
Փաստաթուղթը պետք է ստանա բրիտանական խորհրդարանի աջակցությունը: Օրինագծի շուրջ բանավեճերը կսկսվեն հաջորդ շաբաթ: Ակնկալվում է, որ պատգամավորները լրացումներ եւ ուղղումներ կանեն:
Կառավարությունը կձգտի օրինագծի արագ ընդունման, որպեսզի կարողանա մինչեւ մարտի վերջ 50-րդ հոդվածը գործարկել, ինչպես նախկինում Մեյը խոստացել է:
Պիտակ