Թրամփը սառեցրել է Օբամայի կողմից Պաղեստինին փոխանցված 221 միլիոն դոլարը
Հունվար 26, 2017 15:54 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Պաղեստինին փոխանցված 221 միլիոն դոլարը։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյային։
Նշվում է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Պաղեստինի վարչապետին հայտարարել են, որ «միջոցները մոտ ապագայում չեն կարող փոխանցվել»։
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ ԱՄՆ նախկին վարչակազմը Բարաք Օբամայի նախագահի պաշտոնում վերջին աշխատաժամերին Պաղեստինին փոխանցել է 221 միլիոն դոլար։
1in.am
Պիտակ