Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները 30 վայրկյանով առաջ են տվել
https://parstoday.ir/hy/news/world-i52511-Դատաստանի_օրվա_ժամացույցի_սլաքները_30_վայրկյանով_առաջ_են_տվել
Ամերիկացի գիտնականները այսպես կոչված Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները 30 վայրկյանով առաջ են տվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 07:08 Asia/Tehran
  • Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները 30 վայրկյանով առաջ են տվել

Ամերիկացի գիտնականները այսպես կոչված Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները 30 վայրկյանով առաջ են տվել։

Այս մասին նրանք ասել են Bulletin of Atomic Scientists ամսագրում հրապարակված զեկույցում։ Գիտնականների կարծիքով այս պահին աշխարհը կեսգիշերից 2.5 րոպե հեռավորության վրա է գտնվում, իսկ կեսգիշերը գլոբալ աղետ է խորհրդանշում։

Դրա համար առիթ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը, որը կոչ է արել մեծացնել երկրի միջուկային ներուժը։ Գիտնականները նշում են, որ Թրամփի հայտարարությունն աշխարհում անվտանգության՝ առանց այն էլ անմխիթար վիճակը ավելի անկայուն է դարձրել։

Բացի այդ միջուկային աղետի վտանգ են ներկայացնում Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան։ Այսպիսով՝ հիմա աշխարհն ավելի մոտ է գլոբալ աղետին, քան 1984-ի սառը պատերազմի ժամանակ, երբ ժամացույցի սլաքները կեսգիշերից 3 րոպեի հեռավորության վրա էին։

News.am