Նեթանյահուի միջուկային համաձայնության դեմ ուղղված նոր քայլերը Թրամփի օրոք
https://parstoday.ir/hy/news/world-i52515-Նեթանյահուի_միջուկային_համաձայնության_դեմ_ուղղված_նոր_քայլերը_Թրամփի_օրոք
Նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ըմբռնում է Իրանի միջուկային համաձայնության վտանգը ,Իսրայելի ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրն ասել է.«Իսրայելն ամեն ինչ կանի, ատոմային զենքին Թեհրանի հասանելիությունը կանխելու համար »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 07:57 Asia/Tehran
  • Նեթանյահուի միջուկային համաձայնության դեմ ուղղված նոր քայլերը Թրամփի օրոք

Նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ըմբռնում է Իրանի միջուկային համաձայնության վտանգը ,Իսրայելի ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրն ասել է.«Իսրայելն ամեն ինչ կանի, ատոմային զենքին Թեհրանի հասանելիությունը կանխելու համար »:

 Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Նեթանյահուն ,ով զայրացած է Իրանի միջուկային համաձայնությունից, առանց հաշվի առնելու համաշխարհային անվտանգության դեմ ուղղված Իսրայելի միջուկային մարտագլխիկների սպառնալիքը , Իրանի իսլամական հանրապետությանն է վտանգ ներկայացնում տարածաշրջանի համար:

ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ կամ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալ կամ վերստին բանակցություններ անցկացնել այդ մասին: Սակայն պարզ չէ, հիմա, երբ նա արդեն ստանձնել է նախագահի լիազորությունները, ինչ քայլ է անելու ՀԳՀԾ-ի  կապակցությամբ: 

Իրանի իսլամական հանրապետության ղեկավարներն ընդգծել են ,որ եթե Թրամփը չեղարկի ՀԳՀԾ-ն, կամ խախտի այն, ապա Իրանը մեծ արագությամբ կվերադառնա իր միջուկային գործունեությանը: