Le Figaro. ՆԱՏՕ–ի եւ Թուրքիայի միջեւ անվստահություն է ծագում
https://parstoday.ir/hy/news/world-i52581-le_figaro._ՆԱՏՕ_ի_եւ_Թուրքիայի_միջեւ_անվստահություն_է_ծագում
«Հյուսիսատլանտյան դաշինքում Արեւմուտքի երկրները եւ Ռուսաստանի հետ համաձայնության եկող Թուրքիան գնալով ավելի ու ավելի քիչ են վստահում միմյանց», – գրում է «Le Figaro» թերթի լրագրող Իզաբել Լասերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 07:57 Asia/Tehran
  • Le Figaro. ՆԱՏՕ–ի եւ Թուրքիայի միջեւ անվստահություն է ծագում

«Հյուսիսատլանտյան դաշինքում Արեւմուտքի երկրները եւ Ռուսաստանի հետ համաձայնության եկող Թուրքիան գնալով ավելի ու ավելի քիչ են վստահում միմյանց», – գրում է «Le Figaro» թերթի լրագրող Իզաբել Լասերը։

«Ամենը ինչ չէ, որ հարթ է ՆԱՏՕ–ի արեւմտյան անդամների եւ մահմեդական Թուրքիայի հարաբերություններում։ Վաշինգթոնում որոշ պահպանողական շրջանակներ պահանջում են դադարեցնել Թուրքիայի անդամությունը։ Միաժամանակ, Անկարայում իշխող կուսակցության ներկայացուցիչները ՆԱՏՕ–ն «ահաբեկչական կառույց» են անվանում եւ կոչ անում «շրխկացնել դուռը»,– նշված է հոդվածում։

Փարիզում գործող Միջազգային հետազոտությունների կենտրոնի (CERI) փորձագետ Բայրամ Բալջին նշում է, թե առավել մտահոգիչ է Անկարայի մերձեցումը Մոսկվայի հետ, չէ՞ որ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ–ին իր հիմնական հակառակորդն է համարում, որը արտահայտվում է Սիրիայի հարցում Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ գործողություններով եւ համաձայնեցված դիրքորոշումներով։ ՆԱՏՕ–ում այս կապակցությամբ հարց են տալիս՝ արդյո՞ք Թուրքիան դաշինքը փոխելու, ԱՄՆ–ը Ռուսաստանով փոխարինելու, մի խոսքով՝ Արեւմուտքի հետ ինտեգրումից հրաժարվելու  ճանապարհին է։

Բալջիի խոսքով, դժգոհելու բազմաթիվ առիթներ ունի նաեւ Թուրքիան։ Սիրիական ճգնաժամի հարցում Անկարան իրեն Արեւմուտքի կողմից լքված է զգում։ Արեւմուտքի ներկայիս թուլության պայմաններում թուրքերը փորձում են նոր դաշինքներ կնքել։ Նրանք միշտ էլ մերձենում են ամենաուժեղի հետ։ Ռուսաստանի հետ մերձեցումը հիմնված է հուսահատության վրա։ Միակ բանը, որ նրանց միավորում է՝ Արեւմուտքին հակ

Այսքանով հանդերձ, եզրակացնում է «Le Figaro»–ի հոդվածագիրը, ՆԱՏՕ–ի անդամությունից Թուրքիային զրկելը կնշանակեր երկիրը ավելի «անկառավարելի դարձնել», եւ հարաբերությունների վերջնական խզումը շահեկան չէ կողմերից որեւէ մեկի համար։ «Արդյո՞ք դա այդպես է՝ կախված է Դոնալդ Թրամփի անկանխատեսելի բնավորությունից», – ամփոփում է «Le Figaro» թերթի լրագրող Իզաբել Լասերը։

News.am