Իսլամական միջխորհրդարանական միությունը կարևորել է աջակցությունը Պաղեստինի ժողովրդին
Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության համաժողովի մասնակիցներն ընդգծել են Սիոնիստական ռեժիմի օկուպացումների դեմ պայքարում Պաղեստինի ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:
Ըստ «Ղոդս նեթ» կայքի հաղորդման՝ Մալիի մայրաքաղաք Բամակոյում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության 12-րդ համաժողովի մասնակիցները տարածաշրջանային ու միջազգային շրջանակներից պահանջել են ջանքեր գործադրել հայրենիք վերադառնալու, օկուպացված տարածքների ազատագրման, ինչպես նաև Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին երկիր ձևավորելու և Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Հաղորդագրությունում ասված է.«Իր դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար ԱՄՆ-ի ջանքերը պաղեստինցիների իրավունքների բացահայտ խախտում են»:
Հաղորդագրության մեջ կոչ է արվել աջակցել Իսրայելի կողմից ավանաշինության դադարեցման նպատակով Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին։ Համաժողովի մասնակից երկրները ՄԱԿ-ի անդամ երկրներից պահանջում են զերծ մնալ Երուսաղեմի հարցում Սիոնիստական ռեժիմի հետ ցանկացած համագործակական քայլից:
Հունվարի 27-ին և 28-ին Մալիի մայրաքաղաքում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության 12-րդ համաժողովը: