Չավուշօղլուի «Հայերն՝ իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար ստեղծել համատեղ հանձնաժողով:
«Մենք միշտ Հայաստանին ասում ենք, որ եթե հավատում եք ինքներդ Ձեզ, ապա եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք: Այլ երկրներից էլ գիտնականներ թող մասնակցեն: Բոլոր արխիվները թող բացեն, դրանից հետո մենք կընդունեք ի հայտ եկած ցանկացած արդյունք: Սակայն մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են հանդես գալ Թուրքիայի դեմ»:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Gazetevatan» լրատվամիջոցին լրագրողների հետ զրույցում թուրք նախարարը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Բացի այդ Չավուշօղլուն գոհունակությամբ է ընդունել այն փաստը, որ Դանիայի խորհրդարանի կողմից 1915թ. վերաբերյալ ընդունած բանաձևում չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը:
Հայաստանին ուղղված կոչում, Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասում է. Չավուշօղլուն, շարունակելով առաջ քաշել անհեթեթ պնդումներ, նույնիսկ հայտարարել է, որ հայկական սփյուռքը համագործակցում է գյուլենական համայնքի հետ, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:
armedia.am/