Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i52649-Վլադիմիր_Պուտինը_հեռախոսազրույց_է_ունեցել_Դոնալդ_Թրամփի_հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 19:53 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Նշվում է, որ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում: Միևնույն ժամանակ, ռուս ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցության վերաբերյալ երկխոսություն սկսել նորընտիր նախագահի վարչակազմի հետ՝ առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով: Երկու նախագահները համաձայնել են, որ ներկայում ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդ փուլում են և կարգավորման կարիք ունեն: Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապ պաշտպանել հեռախոսազանգերի միջոցով՝ չբացառելով մոտ ապագայում կայանալիք հանդիպումը:

am.gpb.ge