Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմիn
https://parstoday.ir/hy/news/world-i52687-Բրիտանիայի_վարչապետ_Թերեզա_Մեյը_հանդիպել_է_Թուրքիայի_վարչապետ_Բինալի_Յըդըրըմիn
Մեծ Բրիտանիան և Թուրքիան շաբաթ պաշտպանության ոլորտին առնչվող գործարք են կնքել` ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի խոսքը, Թուրքիան կհամագործակցի Մեծ Բրիտանիայի հետ սեփական արտադրության նոր սերնդի կործանիչ մշակելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2017 08:44 Asia/Tehran
  • Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմիn

Մեծ Բրիտանիան և Թուրքիան շաբաթ պաշտպանության ոլորտին առնչվող գործարք են կնքել` ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի խոսքը, Թուրքիան կհամագործակցի Մեծ Բրիտանիայի հետ սեփական արտադրության նոր սերնդի կործանիչ մշակելու գործում:

«Մենք Մեծ Բրիտանիայի հետ համատեղ կաշխատենք հայրենական արտադրության նոր կործանիչ ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով կհամագործակցեն թուրքական և բրիտանական ընկերությունները», - ասել է թուրք վարչապետը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների ավարտին: Վերջինս այցով գտնվում է Անկարայում:

Գործակալության տվյալներով` կործանիչի մշակման աշխատանքներին կներգրավվեն բրիտանական BAE Systems և թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունները:

orer.am/