Կալիֆոռնիայում ցանկանում են առանձնանալ ԱՄՆ-ից
Հունվար 29, 2017 10:08 Asia/Tehran
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նագանգում մեկնարկել են ԱՄՆ-ից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեի համար ստորագրահավաքի աշխատանքները, այս մասին հայտնում է kp.ru-ն:
Նշենք, որ 1850թ.-ից պաշտոնապես ԱՄՆ-ի կազմում հայտնված Կալիֆորնիա նահանգն այս ընթացքում ունեցել է իր վարչատարածքային կարգավիճակը փոխելու շուրջ 220 անհաջող փորձ:
Ինչպես փոխանցում է կայքը՝ հատկապես Դոնալդ Թրամփի որպես ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Կալիֆոռնիայում աճել են վաշինգտոնյան իշխանություններին «գրողի ծոցն» ուղարկելու ցանկություն ունեցողները:
Թեև արդարացի լինելու համար պետք է ասել, որ առայժմ ըստ ստորագրահավաքի նախնական տվյալների ԱՄՆ-ից առանձնանալու ցանկություն հայտնողները Կալիֆոռնիայում չեն գերազանցում 40 տոկոսը:
Tert.am
Պիտակ