Հունաստանում ամենավաճառվող 2 թերթերը փակվում են պարտքերի պատճառով
Հունվար 29, 2017 10:13 Asia/Tehran
Հունական երկու պատմական թերթերը, այդ թվում և երկրի լավագույնս վաճառվող օրաթերթը, պարտքերի պատճառով կդադարեցնեն տպագրությունը:
Agence France Presse-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է մեծ պարտքեր կուտակած Lambrakis Press Group խումբը: Հաղորդագրության համաձայն` To Vima շաբաթաթերթը և Ta Nea օրաթերթը առաջիկա օրերին կդադարեցնեն տպագրությունը ֆինանսական պատճառներով:
Այդ երկու թերթերից բացի մամուլի խմբին են պատկանում նաև մի շարք այլ ամսագրեր, լրատվական կայքեր և Vima FM ռադիոալիքը:
Ինչպես նշվում է, խումբը չի կարողացել վճարել իր 99 մլն եվրո պարտքը անցյալ տարվա դեկտեմբերին:
Tert.am
Պիտակ