Այն, ինչ անում է Թրամփը, ամերիկյան մոտեցում չէ. Շուլց
https://parstoday.ir/hy/news/world-i52967-Այն_ինչ_անում_է_Թրամփը_ամերիկյան_մոտեցում_չէ._Շուլց
Գերմանիայի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կոչ է արել պահպանել հակառուսական պատժամիջոցները, հաղորդում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 08:53 Asia/Tehran
  • Այն, ինչ անում է Թրամփը, ամերիկյան մոտեցում չէ. Շուլց

Գերմանիայի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կոչ է արել պահպանել հակառուսական պատժամիջոցները, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Այն, ինչ անում է Թրամփը, ամերիկյան մոտեցում չէ»,-ասել է Շուլցը և հավելել, որ Միացյալ Նահանգներն է աշխարհում ժողովրդավարության և ազատության խորհրդանիշ:

Շուլցը Եվրոպային կոչ է արել պաշտպանել լիբերալ արժեքները: «Եթե Թրամփն այժմ սկսի քանդել այդ արժեքները, ապա ես կանցլեր լինելու դեպքում կասեմ նրան. «Դա Գերմանիայի և Եվրոպայի քաղաքականությունը չէ»»,-հայտարարել է նա:

Գերմանիայի կանցլերի թեկնածուն նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերը կատարեն Մինսկի համաձայնագրի դրույթները: «Մենք պետք է հստակ ասենք Պուտինին, որ Ռուսաստանը պարտավոր է հարգել և պաշտպանել միջազգային իրավունքը»,-հավելել է նա:

1in.am