Իսրայելի նախագահը ներողություն է խնդրել Մեքսիկայից
https://parstoday.ir/hy/news/world-i53023-Իսրայելի_նախագահը_ներողություն_է_խնդրել_Մեքսիկայից
Իսրայելի նախագահ Ռեուբեն Ռիբլինը ներողություն է խնդրել իր մեքսիկացի գործընկերոջից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սոցցանցային գրառման համար, որը Մեքսիկան ընկալել էր որպես աջակցություն ամերիկա-մեքսիկական սահմանային պատի կառուցման նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 14:02 Asia/Tehran
  • Իսրայելի նախագահը ներողություն է խնդրել Մեքսիկայից

Իսրայելի նախագահ Ռեուբեն Ռիբլինը ներողություն է խնդրել իր մեքսիկացի գործընկերոջից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սոցցանցային գրառման համար, որը Մեքսիկան ընկալել էր որպես աջակցություն ամերիկա-մեքսիկական սահմանային պատի կառուցման նախագծին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ես ներողություն եմ խնդրում ցանկացած վնասի համար, որը կարող է պատճառվի այդ թյուրըմբռնման հետեւանքով, եւ կոչ եմ անում, որպեսզի ընկալվի գրվածը որպես թոյւրիմացություն: Վստահ եմ, որ կարող ենք հարցը համարել հաղթահարված»,- ասել է Ռիբլինը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա-Նյետոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ռիբլինը նաեւ նկատել է, որ ոչ ոք չի փորձել ընդհանուր եզրեր տանել Իսրայելի եւ Մեքսիկայի միջեւ:

HARTAK.am