ԵՄ երկրները պայմանավորվել են երեք ամսով երկարաձգել վերահսկողությունը սահմաններին
Փետրվար 01, 2017 14:44 Asia/Tehran
Եվրամիության երկրները պայմանավորվել են ևս երեք ամսով երկարացնել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողության արտակարգ միջոցառումները՝ անօրինական ներգաղթը կանխելու նպատակով։
Այդ որոշումը, ինչպես հայտնում է tass.ru գործակալությունը, կայացվել է Եվրամիության երկրների ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ։
Սահմանային հսկողության միջոցառումները սահմանվել են 2015 թվականի սեպտեմբերին, դրանց ժամկետը լրանում էր այս տարվա փետրվարի կեսին, այժմ դրանք կերկարաձգվեն մինչև մայիսի կես։
tert.am
Պիտակ