Ֆիլիպիններում գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով ավելի քան 100 մարդ է տուժել
https://parstoday.ir/hy/news/world-i53079-Ֆիլիպիններում_գործարանում_բռնկված_հրդեհի_հետեւանքով_ավելի_քան_100_մարդ_է_տուժել
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի հարավում խոշոր գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով ավելի քան 100 աշխատող է տուժել, 3 մարդ անհետ կորած է համարվում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 02, 2017 12:02 Asia/Tehran
  • Ֆիլիպիններում գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով ավելի քան 100 մարդ է տուժել

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի հարավում խոշոր գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով ավելի քան 100 աշխատող է տուժել, 3 մարդ անհետ կորած է համարվում:

Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Հրդեհը բռնկվել է House Technology Industries ընկերության գործարանի եռակարկ շենքում: Հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել միայն 18 ժամ անց: Սակայն հրդեհն ամբողջությամբ մարել դեռեւս չի հաջողվել:

Գործարանի աշխակիցները սկսել են ցած նետվել պատուհաններից՝ հրդեհից փրկվելու համար: Տուժածների թվում երեք ճապոնացիներ կան, տասը տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է: Պատահարի պահին գործարանում շուրջ 5 հազար մարդ է եղել:

News.am