Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել»
https://parstoday.ir/hy/news/world-i53091-Չավուշօղլուն_կոչ_է_արել_Հունաստանի_պաշտպանության_նախարարին_խելքը_գլուխը_հավաքել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոպիտ հայտարարություն է արել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 11:42 Asia/Tehran
  • Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոպիտ հայտարարություն է արել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Էգեյան ծովում վիճելի համարվող կղզիներից մեկի` Իմիայի մոտ Կամենոսի կողմից ծաղկեպսակ թողնելու դեպքի առնչությամբ Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել»:

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ թուրքական ռազմական ինքնաթիռները զանգվածային ներխուժումներ են իրականացնում Հունաստանի օդային տարածք: Էգեյան ծովի կենտրոնական և հարավային հատվածներում գրանցվել է խախտումների անսովոր բարձր ցուցանիշ` 138 խախտում:  Կատարվածը խստորեն դատապարտել էր Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ով Թուրքիայի գործողությունները որակել էր որպես «կովբոյի վարքագիծ»:

orer.am/