Նյու-Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանը բողոքել է Թրամփի որոշման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i53357-Նյու_Յորքի_Ժամանակակից_արվեստների_թանգարանը_բողոքել_է_Թրամփի_որոշման_դեմ
Ի նշան միգրացիայի մասին ԱՄՆ-ի նախագահի հրամանի դեմ բողոքի, Նյու-Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանը եվրոպացի հանրահայտ արվեստագետների գործերը փոխարինել է այդ հրամանի մեջ ներառված երկրների արվեստագետների ստեղծագործություններով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 05, 2017 17:39 Asia/Tehran
  • Նյու-Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանը բողոքել է Թրամփի որոշման դեմ

Ի նշան միգրացիայի մասին ԱՄՆ-ի նախագահի հրամանի դեմ բողոքի, Նյու-Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանը եվրոպացի հանրահայտ արվեստագետների գործերը փոխարինել է այդ հրամանի մեջ ներառված երկրների արվեստագետների ստեղծագործություններով:

«Նյու-Յորք թայմս» օրաթերթը գրել է, Նյու-Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանն իր հինգերորդ հարկի ցուցասրահները, որտեղ մշտապես ցուցադրվում են եվրոպացի արվեստագետների ժամանակակից ստեղծագործությունները, հատկացրել է Իրանի, Իրաքի և Սուդանի ժամանակակից արվեստագետների աշխատանքներին:

Նրանց կերտած կտավի, արձանի կամ լուսանկարի կողքին գրված է՝ «Այս ստեղծագործությունը պատկանում է այն երկրի արվեստագետին, ում քաղաքացիներն ԱՄՆ մուտք գործելու իրավունք չունեն»:

Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի մյուս թանգարանները նույնպես բողոքել են Թրամփի որոշման դեմ:

Լոս Անջելեսի թանգարաններից մեկի տնօրենը չկշռադատված, ոչ-անհրաժեշտ և ավերիչ է բնութագրել Թրամփի հրամանը: