Գերմանիան պնդում է, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական քաղաքանություններին
https://parstoday.ir/hy/news/world-i53547-Գերմանիան_պնդում_է_որ_պետք_է_դիմակայել_ԱՄՆ_ի_տնտեսական_քաղաքանություններին
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական հովանավորչական քաղաքականություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 14:55 Asia/Tehran
  • Գերմանիան պնդում է, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական քաղաքանություններին

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ պետք է դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական հովանավորչական քաղաքականություններին:

«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիթ Ցիպրիսն ասել է.-«Գերմանիան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի տնտեսական հովանավորչական քաղաքականություններին»:

Ավելի վաղ զգուշացնելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սխալ որոշումների մասին, Ցիպրիսը նշել էր, որ տնտեսական հովանավորչական քաղաքականությունը կարող է վնասել բոլոր կողմերին, այդ թվում նաև ԱՄՆ-ին:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հստակեցրել է.-«Դոնալդ Թրամփի  որոշ առևտրական քայլերը հակասում են Արժույթի Համաշխարհային Կազմակերպության օրենքներին»:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ 35 տոկոսով ավելացնելու է Գերմանիայց ԱՄՆ ներմուծվող  ավտոմեքենաների մաքսավճարը: