Բեռլինում ավելի քան 130 չվերթ են չեղարկել օդանավակայանների անձնակազմի գործադուլի պատճառով
Գերմանիայի մայրաքաղաքում ավելի քան 130 չվերթ են չեղարկել «Տեգել» եւ «Շենեֆելդ» օդանավակայանների անձնակազմի գործադուլի պատճառով:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասի հայտարարել է օդանավակայանների մամուլի ծառայության ներկայացուցիչ Դանիել Տոլքսդորֆը:
Ըստ Tagesspiegel-ի՝ «Տեգել»-ում 112 թռիչք եւ վայրէջք է չեղարկվել, «Շենեֆելդ»-ում՝ 22:
Գործադուլին մասնակցում են WISAG, Aeroground Berlin GmbH, Swissport Gegenbauer, Ground Solution Berlin GmbH եւ Aviation Handling Service տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2 հազար մարդ:
Ակցիայի կազմակերպիչ Verdi արհմիությունը պահանջում է տարեկան աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատավարձը ժամանակ 1 եվրոյով բարձրացնել: Ներկայում աշխատողը ժամանակ շուրջ 11 եվրո է ստանում: Գործատուների հետ հաջորդ բանակցությունները կայանալու են փետրվարի 10-ին:
News.am