Փարիզի քաղաքապետը մտադիր է քաղաքի մեդալը հանձնել Գարո Փայլանին
https://parstoday.ir/hy/news/world-i53763-Փարիզի_քաղաքապետը_մտադիր_է_քաղաքի_մեդալը_հանձնել_Գարո_Փայլանին
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է քաղաքի մեդալը հանձնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին: Այս մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգված են աշխարհում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2017 16:03 Asia/Tehran
  • Փարիզի քաղաքապետը մտադիր է քաղաքի մեդալը հանձնել Գարո Փայլանին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է քաղաքի մեդալը հանձնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին: Այս մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգված են աշխարհում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով  Nouvelles d'Armenie-ն իր ելույթում Իդալգոն անդրադարձել է նաև Երևան կատարած այցին:

«Շատ քիչ է պատահում, որ մեկ այլ քաղաքում նման հստակությամբ ունենամ ես իրական նույնական մշակույթի զգացողություն»,- նշել է Իդալգոն: Նա միաժամանակ շեշտել է, որ ցնցված էր Երևանի արդիականությամբ, մասնավորապես ԹՈՒՄՈ կատարած իր այցից: «Մեկնելիս մտածում էի, թե ինչ կարող է Փարիզը տալ Երևանին, վերադառնալիս մտածում էի, թե ինչպես կարող է Երևանն իր նորարարական գաղափարներն ու դինամիզմը փոխանցել Փարիզին»,- ամփոփել է Անն Իդալգոն:

 

armedia.am/